կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-13 16:39
Հասարակություն

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի բնակչության թիվը

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի բնակչության թիվը

Հայտարարվել է Ադրբեջանի բնակչության թիվը 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ: Այս մասին հայտնում է երկրի վիճակագրության պետական կոմիտեն:

Երկրի բնակչությունը կազմել է 10 123 400 մարդ, ինչը 0,6%-ով ավելին է, քան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ 2019 թ. ամռանը Ադրբեջանում իբր ծնվել էր 10 միլիոներորդ բնակիչը։ Սակայն, ըստ ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների, այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, քանի որ, բացի ուռճացված լինելուց, նաև հաշվել էին արտասահմանում գտնվող քաղաքացիներին՝ գաստարբայտերներին։