|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:
Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները: