կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-07 17:26
Տարածաշրջան

Ալիևը սպառնում և ՀՀ պաշտոնյաներից պահանջում է չայցելել Արցախ, իսկ ՀՀ իշխանությունները լռում են

Ալիևը սպառնում և ՀՀ պաշտոնյաներից պահանջում է չայցելել Արցախ, իսկ ՀՀ իշխանությունները լռում են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախազգուշացրել է հայ պաշտոնյաներին՝ չայցելել Արցախ՝ շեշտելով, որ դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը։

«Ինձ տեղեկացրել են, որ Հայաստանի արտգործնախարարը Խանքենդիում է  (Ստեփանակերտ): Թող չմոռանան պատերազմի մասին: Այս ուղևորությունները պետք է դադարեն: Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի»,- ասել է նա 2020 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները: Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած՝ Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկում էր այդ թեմաները: Եթե հարաբերությունները կարգավորվելու են, ապա ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի: Ի՞նչ են ուզում ցույց տալ: Ուստի բոլոր ուղևորությունների վերջը պետք է դրվի»,- շեշտել է Ալիևը:

Ըստ նրա՝ ոչ մի օտարերկրյա քաղաքացի, միջազգային որևէ կազմակերպության ներկայացուցիչ, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, չի կարող մեկնել Լեռնային Ղարաբաղ առանց Ադրբեջանի թույլտվության: «Սա մեր տարածքն է: Ամբողջ աշխարհը ճանաչում է դա որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»,- շարունակել է Ալիևը:

Երկրի ղեկավարը նախազգուշացրել է, որ եթե նման ուղևորությունները կրկնվեն, «պատասխանը շատ կոշտ կլինի»:

Մինչ Ալիևը սպառնում և վիրավորական արտահայտություններ է անում՝ ՀՀ իշխանությունները ոչ միայն հանցավոր լռություն են պահպանում, այլև ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին՝ գլուխները կախ կատարելով ադրբեջանական կողմի ցանկացած քմահաճույք։