Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան 30 տարի աշխատում է Հայաստանում, ունի իր գործակալական ցանցը, տարբեր ֆոնդերի գումարներով աշխատացնում է, մարդկանց ուղեղը լվանում է, կոնկրետ գործակալ է սարքում, ժամանակ առ ժամանակ որոշ մարդիկ բացահայտվում են, բայց հիմնականում ցանցը նորմալ աշխատում է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց վերլուծաբան Տիգրան Քոչարյանը մամուլի ասուլիսում։
Նա նշեց, որ մինչև հիմա այդ թուրքաիսրայելաադրբեջանական ցանցը Հայաստանում ուժեղ արմատներ ունի և ամեն ինչ անում է, որ իր ազդեցությունը ավելացնի։
Քոչարյանը այդ ցանցի ազդեցության օրինակը բերեց հայ գյուղացիների վրա, ովքեր զբաղվում են հավկիթի արտադրությամբ․ «Ես կարող եմ զգուշացնել՝ ո՛ր օրը Թուրքիան մտավ հավկիթի շուկա, դուք կարող եք ընդհանրապես մոռանալ հավկիթի արտադրության մասին, որովհետև Թուրքիան Հայաստանի համեմատ այնպիսի մեծ տնտեսություն ունի, ինքը կարող է ուղղակի ձուն 2 դրամով վաճառել մեկ տարի Հայաստանում, որից հետո հայկական հավկիթ արտադրող բոլոր ընկերությունները կսնանկանան, այնուհետև թուրքերն իրենց ուզած գներով կբերեն, կվաճառեն»։
Նույնը մեխանիզմը, փորձագետի խոսքով, կարող է աշխատել տավարի, ոչխարի մսի շուկաներում։
«Այսինքն, Թուրքիան կարող է մեկ տարի ամբողջ հայկական գյուղատնտեսությունը գնել՝ անվճար իր ապրանքները տրամադրելով, և երբ ներքին գյուղատնտեսությունը ամբողջապես զրոյանա, մարդիկ իրենց անասուններին մորթեն, Թուրքիան արդեն իր ապրանքները իր ուզած գներով կվաճառի»,-ասաց նա։
Սա գյուղատնտեսության մասին է, բայց Քոչարյանի համոզմամբ, յուրաքանչյուր ոլորտ այս վիճակում կարող է հայտնվել։
Նա զուգահեռ տարավ Աջարիայի հետ, որը, նրա բնորոշմամբ, դարձել է Թուրքիայի կցորդը, քանի որ այնտեղ հիմնական բիզնեսը թուրքերինն է, հիմնական գործատուները թուրքերն են և վրացիներին որևէ մեկը հաշվի չի առնում։ Քոչարյանը վստահ է, որ նույնը սպասվում է Հայաստանին, եթե այսպես շարունակվի։
Տիգրան Քոչարյանը նկատում է, որ Հայաստանի ժողովրդի մի մասին թմրացրել են․ այսպիսի իրավիճակ է եղել նաև 1915 թ-ին։
Մանրամասն՝ տեսանյութում․