|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուս-վրացական սահմանի սահմանազատման և գծանշման հարցը չի կարող լինել օրակարգում, քանի դեռ չի կատարվել 12.08.2008 թ. հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է Վրաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիվանագետ Միխայիլ Պետրակովին նշանակել էր իր հատուկ բանագնաց՝ Վրաստանի, ինչպես նաև երկու պետությունների՝ Աբխազիայի և Օսիայի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով։
Մեկնաբանելով այս տեղեկատվությունը ՝ Վրաստանի արտգործնախարարությունը հիշեցրել է, որ պաշտոնական Թբիլիսին այդ երկու շրջաններն էլ համարում է Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված:
«Բնականաբար, Սուխումի և Ցխինվալի հետ Ռուսաստանի Դաշնության կողմից կնքված ցանկացած համաձայնագիր, այդ թվում` սահմանային, զուրկ է իրավական հիմքերից, անօրինական է, և միջազգային հանրությունը կգնահատի որպես ինքնիշխան պետության սահմանին ուժ գործադրելու հերթական փորձ», - ասվում է հայտարարության մեջ: