|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի մորգերում խայտառակ վիճակ է տիրում: Այս մասին ֆեյսբուքյան լայվում ասել է ավելի քան երկու ամիս Արցախում եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը։
Նրա փոխանցմամբ՝ Արցախից պարկերով Հայաստան տեղափոխված մարմինները Կապանի դիահերձարանում դրված են երկրորդ հարկի՝ բաց պատուհաններով սենյակում: Տարածքում անտանելի հոտ է տիրում:
«Այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը, չեք կարողանո՞ւմ հետները լեզու գտնել, թե՞ դա էլ է ռուսի թեման… Գոնե մի հատ ռեֆռեժեռատոր ուղարկեք, որ այդ մարմինները չփտեն, խոլերայի բուն է, ո՞վ է այդտեղի գլխավոր բժիշկը, ասեք՝ այ կենդանի, էդ ի՞նչ ես անում, ո՞վ է նման բան տեսել: Գալիս ենք էլի իմ ասածին, որ տեղ չունեք, դրա համար դիերի փոխանակում չեք իրականացնում»,-դիմելով ՀՀ իշխանություններին՝ ասաց հարազատներին փնտրող քաղաքացին: