Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
Անհասկանալի է, թե ինչու է հղում կատարվում Ալմաթայի հռչակագրի վրա, ինչքան էլ ՔՊ-ականները պնդեն, որևէ հղում չկա վարչական սահմաններին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Մենք կարծում ենք, որ սահմանների հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը պետք է կատարվի ամբողջ պարագծով, որովհետև Ադրբեջանը կարող է Հայաստանին պարտադրել ինչ-որ մի զիջում, ինչ-որ մի հատվածում՝ խոստանալով համարժեք զիջման գնալ մեկ այլ հատվածում, և սա կարող է հերթական ծուղակը լինել։
Պետք է հստակ գրվի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծի ճշգրտումը բացարձակապես չի կարող վերաբերել Արցախի Հանրապետության քաղաքական կարգավորման, Արցախի տարաշքին և ուրվագծին», - ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։