|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թուրքիայի Քոջաելի նահանգում, այսպես կոչված, «Հարավային Ադրբեջանի անկախության օրվա» տարեդարձին (Իրանի հյուսիսարևմտյան նահանգներ` Արևելյան և Արևմտյան Ադրբեջանն ու Արդաբիլը) տեղի է ունեցել գիտաժողով «Հարավային Ադրբեջանը Իրան չէ» թեմայով. հայտնում է Infoteka24-ը։
Հակաիրանական միջոցառումը տեղի է ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային կառույցի ղեկավար Յունուս Ամրեհի և նահանգի «Ուլքյու Օջաքլարը» աջ ազգայնական կազմակերպության քարտուղարի ու այլոց մասնակցությամբ։
Կոնֆերանսի ժամանակ թուրք ուսանողները ծանոթացել են, այսպես կոչված, «Հարավային Ադրբեջանի» (Իրանի հյուսիս) և «Ադրբեջանի ազգային շարժման» հետ, որն անջատողական և պանթուրքական շարժում է՝ ուղղված Իրանի դեմ, և վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը։
Կոնֆերանսում բազմաթիվ հակաիրանական ուղերձներ են հնչել, որոնցից մեկն էլ Իրանի տարածքների նկատմամբ պանթուրքական հավակնություններն են։