Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում այսօր տեղի կունենա 2 հանդիպում. Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի կատալոնական «Բարսելոնա»-ին: 2 թիմերն էլ այժմ գտնվում են հիանալի մարզավիճակում:
Անգլիական պրեմիեր լիգայում զինագործները պայքարում են չեմպիոնական տիտղոսի համար: Արսեն Վենգերի թիմը 26-րդ տուրից հետո ունի 51 միավոր և 2 միավոր է զիջում առաջատար «Լեյսթեր»-ին:
Ի տարբերություն այսօրվա մրցակցի` «Բարսելոնա»-ն ներքին առաջնությունում վստահորեն շարունակում է միավորների մեծ պաշար կուտակել և առաջ պոկվել մոտակա մրցակիցներից: Էնրիկեի թիմն արդեն ունի 63 միավոր և 2-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ատլետիկո»-ին գերազանցում է 8 միավորով:
Դիմակայության առաջին խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին. նրանց հաղթանակի համար սահմանվել է միջինը 1,8 գործակից: «Արսենալ»-ի հաղթանակը գնահատվել է 4,15, իսկ ոչ-ոքին` 3,8 գործակցով:
Այսօր կայանալիք մյուս խաղում Թուրինի «Յուվենտուս»-ը հյուրընկալելու է «Բավարիա»-ին: Թուրինյան ակումբը մրցաշրջանի սկիզբը ձախողելուց հետո հետզհետե վերագտավ իր խաղը, մի շարք անընդմեջ հաղթանակներից հետո կարողացավ միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Թուրինցիները մեկ միավորով առաջ են երկրորդ տեղում ընթացող «Նապոլի»-ից:
Ի տարբերություն «Ծեր սինյորա»-ի, մյունխենյան թիմը շարունակում է վստահորեն հանդես գալ Բունդեսլիգայում: Գվարդիոլայի թիմը ունի 59 միավոր և 8 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիա»-ից:
Դիմակայության առաջին խաղում բուքմեյքերները փոքր-ինչ առավելություն են տալիս հյուրերին. նրանց հաղթանակի համար սահմանվել է 2,2 գործակից: «Յուվենտուս»-ի հաղթանակը ստացել է 3,6, իսկ ոչ-ոքին` 3,2 գործակից:
Հիշեցնենք, որ 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: