կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-19 08:34
Առանց Կատեգորիա

Համապատասխան կառույցներն արդեն վստահ են, որ սգո երթին բազմամարդություն են ապահովելու. «Փաստ»

Համապատասխան կառույցներն արդեն վստահ են, որ սգո երթին բազմամարդություն են ապահովելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեւում է, նույնիսկ մեր հազարավոր նահատակների հիշատակն է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար PR-ի առիթ: Այսօր նախատեսվում է հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից Եռաբլուր: Կան տեղեկություններ, որ Փաշինյանն ուզում է այս երթը յուրօրինակ «վստահության ակցիա» դարձնել՝ ի պատասխան ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքների ու քայլերթերի:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան զեկուցվել է, որ մարդիկ իրենց խոնարհումը, հարգանքի տուրքը ցանկանում են մատուցել առանց Փաշինյանի ու նրա թիմի, ուստի իրենց հետ շատ քիչ «քայլողներ» են լինելու: Այդ իսկ պատճառով, ըստ տեղեկությունների, բոլոր նախարարությունների, մարզպետարանների, պետական այլ կառույցների ու իշխանությունների «սրտի» գործարարների վրա մարդաքանակի «պլան» է դրվել, եւ մարդկանց համոզելու, խոստումների ու սպառնալիքների միջոցով այսօր բերելու են երթի:

Միեւնույն ժամանակ հսկայական դժգոհություն կա հանրության շրջանում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նման բան են նախաձեռնել: Շատերի կարծիքով , նրանք իրավունք չունեն մտնել Եռաբլուր. այդ մասին արդեն հայտարարել են բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ, այդ թվում՝ զոհվածների ծնողներ:

Այդուամենայնիվ, երեկ պարզվեց, որ երթին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ըստ երեւույթին, համապատասխան կառույցներն արդեն վստահ են, որ բազմամարդություն են ապահովելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում