Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ զեկույց է հրապարակել։
Ըստ Ermenihaber-ի`զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության ռեժիմը, խոսքի ազատության սահմանափակումները, ռազմական գործողություններն ու լրագրողների և քաղաքական գործիչների կալանավորման դեպքերը բացասաբար են ազդում ընտրությունների մթնոլորտի վրա։
Երկօրյա այցով Թուրքիայում գտնվող ԵԽԽՎ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ազգային մեծ ժողովի (TBMM), Գերագույն ընտրական խորհրդի (YSK), Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) և մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը նաև հանդիպել է լրագրողների, մամուլի ներկայացուցիչների, տարբեր քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ։
ԵԽԽՎ զեկույցում արձանագրվել է, որ ընտրություններում առաջադրված կին թեկնածուների թիվը չափազանց փոքր է։ Պատվիրակությունն ընդգծել է անկողմնակալ և ազատ, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման կարևորությունը։ Արձանագրվել է նաև, որ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, ինչը հակասում է Վենետիկի հանձնաժողովի պահանջներին։ ԵԽԽՎ-ի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ կատարված օրենսդրական փոփոխությունները կմեծացնեն ընտրական գործընթացին կողմնակի միջամտության ռիսկը, կնվազեցնեն ընտրությունների անվտանգությունն և թափանցիկությունը։