Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yeni Şafak թերթին տված հարցազրույցում Թուրքիայի Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր Գյուրքան Քյումբարօղլուն խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև Իգդիր-Նախիջևան սահմանային անցակետի կառուցման վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի մասին:
Քյումբարօղլուն համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղից հետո Իրանը դուրս կմղվի Նախիջևանի «հավասարումից»:
Թուրք պրոֆեսորը նշել է, որ Կովկասի տարածաշրջանում «Ադրբեջանի հաղթանակից հետո», նոր էջ է բացվել, և նոր իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում: Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր գազատարի կառուցումը, որը կբավարարի Նախիջևանի բնական գազի կարիքները, կվերականգնի «Նախիջևանի տնտեսությունը» և կապահովի տարածաշրջանի բնական գազի անխափան մատակարարումներ: Պրոֆեսորը շեշտել է, որ նախագիծը մեծ ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար:
Քյումբարօղլուն հիշեցրել է, որ Նախիջևանը բնական գազ է ստանում Իրանից: «Նախիջևանը, էներգետիկ առումով, Իրանից կախված երկիր էր: Սա Թուրքիայի դարպասն է դեպի թյուրքական աշխարհ, թյուրքական աշխարհը կապող դուռ է»,- նշել է նա:
Նա կարևորել է թյուրքական աշխարհի հետ կապերի ապահովումը և Թուրքիայի կողմից ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, որոնք կարևոր դեր խաղացին այս տարածաշրջանում:
Անդրադառնալով Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող հնարավոր միջանցքի ստեղծմանը՝ պրոֆեսորը նշել է, որ այն կյանքի կոչելու դեպքում կապահովվի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, իսկ Կասպից-Թուրքիա գազատարը կկրճատվի 300 կմ-ով: