կարևոր
817 դիտում, 16 ժամ առաջ - 2024-12-28 13:52
Հասարակություն

«Մեծ Ադրբեջանի» դասագրքային քարտեզը. սուր արձագանք՝ Իրանից

«Մեծ Ադրբեջանի» դասագրքային քարտեզը. սուր արձագանք՝ Իրանից

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր ռեժիմը ընկել են «Հայոց պատմություն» առարկայի հետևից և, կատարելով տալով թուրք-ադրբեջանական տանդեմի պանթուրքիստական ցանկությունները, միաբերան հայտարարում են, որ «Հայոց պատմությունը» պետք է դառնա «Հայաստանի պատմություն», իրանական «Telegram Paradox» ալիքն անդրադարձել է Ադրբեջանի դպրոցներում կիրառվող 5-րդ դասարանի դասագրքին, որտեղ քարոզվում են ադրբեջանական զավթողական նկրտումները, ադրբեջանական երազանքներն ու դրանք պատկերող քարտեզները: Ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանի՝ ապագային միտված քարտեզներում ներկայացված է «Մեծ Ադրբեջանը», որը ներառում է Իրանի հյուսիսային նահագները, հսկայական տարածքներ Վրաստանից և Ռուսաստանից (մինչև Դաղստանի Դերբենտ քաղաքը ներառյալ): Ադրբեջանի դասագրքային քարտեզներում Հայաստանի Հանրապետությունը բառացիորեն գոյություն չունի. այն գրեթե ամբողջովին, ներառյալ քաղաքամայր Երևանը, ներառված է «Մեծ Ադրբեջանի» կազմում:

Yerkir.am-ը ստորև պարսկերենից թարգմանաբար ներկայացնում է իրանական ալիքի հրապարակում-դիտարկումը՝ կից քարտեզներով:  

«Բաքվի Հանրապետության հինգերորդ տարրական գրքի մի մասը

Ադրբեջանի պատմական տարածքներն ավելի լայն են, քան ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքը, տարածքներ Դերբենդից՝ հյուսիսից, մինչև իրանի Զանջան և Համադան՝ հարավում, Երևանից արևմուտքից մինչև Կասպից ծովը՝ արևելքում։ Հյուսիսային կողմից՝ Մեծ Կովկասի լեռնաշղթան, իսկ արևմտյան կողմից՝ Փոքր Կովկասի լեռնաշղթան։

Ադրբեջանի Հանրապետությունը և հարևան երկրները

Բացի մեր բարենպաստ աշխարհագրական դիրքից, մեր երկիրը հարուստ է նաև բնական պաշարներով, քանի որ գտնվում է հին Մետաքսի ճանապարհի վրա, մեր տարածքը միշտ գրավել է օտար զավթիչների ուշադրությունը»:

Վերջում իրանական նույն «Telegram Paradox» ալիքը ավելացնում է հետևյալ հարցադրումները.

«Մեր պաշտոնյաները տեղյա՞կ են ատելի ու ֆաշիստական ռեժիմի այս խեղաթյուրման ու կեղծիքների ու Ալիֆի աշխատանքի կեղծման մասին։ Եթե կան, ինչո՞ւ չեն արձագանքում։ Եթե նրանք չեն, ուրեմն ծույլ են ու դավաճան»։