| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրեշտակների գումարտակի» նախկին հրամանատար, ոստիկանության նախկին սպա Գեղամ Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի ծառակիցնե՛ր դիմում է Ձեզ ՝ոստիկանության նախկին սպա , 4 րդ «հատուկ» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը: Խնդրում եմ մի տրվեք ձեր՝ հրամանատարների սադրիչ հրամաններին, հավատարիմ մնացեք երդմանը և թույլ մի տվեք, որպեսզի նրանք կայանան ձեր ծանր ու դժվար ծառայության քողի ներքո։
Պարոնայք սպաներ, ենթասպաներ և շարքայիններ եղեք զգոն՝ եղեք ձեր ուսադիրներին համարժեք , թե’ պահվածքով և թե’ ապօրինի հրամաններ չկատարելով։
2018 թվականի իշխանազավթման ժամանակ իմ կողմից ղեկավարած ստորաբաժանումը 1 մարդու անգամ բերման չի ենթարկել քաջ գիտակցելով, քաղաքացու կույր պահանջը և ի հեճուկս մի քանի ծախված հրամանատարների պաշտոնի անցնելու տենչանքին : Այդ ամենը չհանդուրժելով՝ ես, համակարգից ազատման դիմում ներակայացրեցի: Այսօր այս օրհասական պահին համոզված եմ որ շատերդ կարող եք ստիպել այսպես կոչված հրամանատարներին սթափվել և առաջնորդվել միայն օրենքով: Պատիվ ունեմ ...»։