|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հատուկ նշանակության բժշկական խմբերի ռուս խաղաղապահ բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերում բնակվող ավելի քան 20 հիվանդի: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը։
Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական խումբ են ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքն ապահովելու համար:
Խմբերի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաեւ հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք իրենց ծառայությունն են մատուցում հեռավոր գյուղերում եւ շրջաններում ապրող բնակչությանը:
Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:
Նշվում է, որ ավելի վաղ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումներն Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքից տեղափոխվել էին Երեւան, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ: