|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բողոքի ալիք է բարձրացել նաև Հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում։ Շուրջ երկու տասնյակից ավելի կազմակերպություններ և կառույցներ, մասնավորապես, տարբեր երկրներում գործող Հ․Յ․Դաշնակցության մարմինները, օժանդակ և գործընկեր կառույցները հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը։ Նշված կազմակերպությունները ստեղծված իրավիճակի, ստորագրված փաստաթղթով նախատեսված հակազգային և հակապետական դրույթների, ներազգային անհամերաշխության և ընդդիմության նկատմամբ կիրառվող բռնարարքների պատասխանատու են համարում ՀՀ վարչապետին ու նրա թիմին։ Որպես ելք՝ նշված կառույցներն իրենց համերաշխությունն են հայտնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին և գործընկեր 16 կուսակցություններին՝ իրենց բողոքի գործողությունների և առաջադրած ճանապարհային քարտեզի իրագործման հարցերում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջով, մասնավորապես, հանդես են եկել Սփյուռքի հետևյալ կազմակերպություններն ու կառույցները՝
- Քուվեյթի Ազգային կառույցներ
- ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե
- Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն
- ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն
- ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն
- Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն
- ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե
- ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ
- ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն
- ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ
- ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե
- Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ
- ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե
- ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե
- ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե