կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-01 09:10
Քաղաքական

Մի դարձիր ազգի դավաճանի պաշտպանող, դուրս արի մեղքի տակից. Ա. Մկրտչյանը՝ Ն. Բաղդասարյանին

Մի դարձիր ազգի դավաճանի պաշտպանող, դուրս արի մեղքի տակից. Ա. Մկրտչյանը՝ Ն. Բաղդասարյանին

Արտաշես Արամազդ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Baghdasaryan Nazeli,

Քեզ ճանաչում եմ 15 տարի։ Այսինքն երևի 13, քանի որ վերջին 2 տարիների ընթացքում դու Իմ Քայլից պատգամավոր ես Ազգային Ժողովում և անճանաչելի փոխվել ես։ Իրար հետ կառուցել ենք Գյումրու Ռադիո Հայը, եղել ենք գործընկերներ ու մեծ հարգանք եմ ունեցել քո նկատմամբ։ Միշտ համարել եմ քեզ ֆանտաստիկ հայրենասեր անձնավորություն։ Այժմ որպես ՀՀ քաղաքացի խնդրում և պահանջում եմ քեզնից որպեսզի վայր դնես քո պատգամավորի մանդատը և շիտակ արտահայտվես երկիրը կործանման բերած առաջնորդի մասին։ Մի դարձիր ազգի դավաճանի պաշտպանող, օր առաջ դուրս արի մեղքի տակից որ հետագայում հպարտ ու ազատ նայես հին ու նոր ընկերների աչքերի մեջ։ Ես կսպասեմ 3 օր»։