Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2022 թվականի հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 597 զանգ:
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Ոչ ոք չի տուժել:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ, այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 1 ձեռքի նռնակ:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 3, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 2 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի 11 կանչերի:
Ձյան առատ տեղումներով պայմանավորված ԱԻ պետական ծառայության անձնակազմը ուժեղացված ծառայություն է իրականացրել հանրապետության ամբողջ տարածքում՝ դպրոցամերձ տարածքներում ապահովել երեխաների անվտանգ տեղաշարժը, անհրաժեշտության դեպքում էլ միջպետական ճանապարհահատվածներում կատարել արգելափակման մեջ հայտնված ավտոմեքենաների քարշակման աշխատանքներ:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: