Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կարծես թե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, և ինտրիգն այն է, թե ինչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագրով», ու ըստ այդմ՝ ով կլինի Երևանի քաղաքապետի թեկնածուն:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է նաև, ու դա նկատելի է նույնիսկ կառավարության, գործադիր իշխանության ձևավորման գործընթացից, որ թիմն ունի կադրային խնդիրներ և առավել ևս խարիզմատիկ կադրերի խնդիր: Ավելին՝ պետք է արձանագրել պարզ իրողությունը, որ այդ առումով քաղաքական այդ թիմի ծանրության ամբողջ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին է:
Մինչդեռ հստակ է, որ եթե պետական կառավարման տարբեր պաշտոններում հնարավոր են ոչ խարիզմատիկ կադրերի նշանակումներ, հաճախ նույնիսկ հանրայնորեն հարցեր առաջացնող ու վիճահարույց, Երևանի՝ ավագանու արտահերթ ընտրությանը, որը փաստացի հենց քաղաքապետի արտահերթ ընտրություն է, հույժ կարևոր է խարիզմատիկ թեկնածուի ներկայացումը:
Այստեղ երևանցիներին առաջնորդելու հարց է, որովհետև մեծ քաղաքի քաղաքապետը, հատկապես հաշվի առնելով հայաստանյան ու երևանյան իրողությունները, պետք է լինի քաղաքացիների առաջնորդը: Որովհետև քաղաքի խնդիրներն այնպիսին են, նաև իրենց արմատներով, որ պահանջում են հանրային լայն կոնսոլիդացիա, ինչը կարող է անել խարիզմատիկ առաջնորդն իր գաղափարներով: Այն, ինչ, ըստ էության, անում է Նիկոլ Փաշինյանը համապետական մասշտաբում:
Դա, իհարկե, ներառում է նաև Երևանը, սակայն մյուս կողմից՝ քաղաքի մասշտաբային առանձնահատկությունը թելադրում է իր որոշակի անհրաժեշտությունները, ներառյալ և այն, որ քաղաքի արտահերթ ընտրությունն այդ իմաստով լավ հնարավորություն է խարիզմայի և առաջնորդության կարևոր խնդիրը որոշակիորեն թեթևացնել Նիկոլ Փաշինյանի համար՝ մի մասը տեղափոխելով Երևանի քաղաքապետի վրա: Եվ ոչ թե էլ ավելի ծանրացնելով վարչապետի ուսերը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: