|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Սեմ Քաշների և Նենսի Շոնբերգերի «Խելագար սեր» (Furious Love) գրքի հիման վրա նկարահանելու է Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի սիրավեպի մասին պատմող ֆիլմ:
Paramaount Pictures-ը, որը զբաղված է ֆիլմի արտադրությամբ, ավարտին է հասցնում կազմակերպական աշխատանքները:
Բարթոնը եւ Թեյլորը ծանոթացել են «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Չնայած երկուսն էլ ամուսնացած են եղել, սակայն բուռն սիրավեպ է սկսվել: 1964 թվականին Թեյլորն ու Բարթոնն ամուսնացել են: 10 տարի անց նրանք ամուսնալուծվել են, ապա 16 ամիս անց՝ կրկին ամուսնացել ու միասին ապրել մինչև 1976 թ.:
Ի դեպ, Թեյլորն ու Բարթոնը 70-ականներին մշտապես տարբեր սկանդալային պատմությունների կենտրոնում էին հայտնվում: