կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-25 19:26
Քաղաքական

Հիմա հնարավոր է պահել Շուշին, հետ ստանանք Հադրութը. Հրանտ Բագրատյան

Հիմա հնարավոր է պահել Շուշին, հետ ստանանք Հադրութը. Հրանտ Բագրատյան

«Սկզբում բոլորս կարծում էինք, որ մեզ մնալու է 3600 քառակուսի կիլոմետր տարածք, այս պահին, եթե թշնամին չխլի, քանի որ շարունակում է տարածքներ խլել, մեր տնօրինության տակ է մնացել 3187 քառակուսի կիլոմետր։ Այսինքն՝ 9400 քառակուսի կիլոմետրը՝ Հայաստան աշխարհի 25 տոկոսը Նիկոլ Փաշինյանը նվիրել է թշնամուն, սա մեզ համար շատ մեծ կորուստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց  ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ ցորենի 25 տոկոսը չկա, Արցախը, որը Հայաստանին ցորեն էր տալիս, հիմա պետք է Հայաստանն ուղարկի այնտեղ։

«Հիմա հնարավոր է պահել Շուշին, ամեն դեպքում ռուսները չեն թողնում, որ այն դարձնեն Երուսաղեմի նման քաղաք, հետ ստանանք Հադրութը, և Լաչինի կարիդորը փոխանակել Քելբաջարի կարիդորի հետ, գոնե այս բաները հնարավոր է  խաղաղությամբ անել։ Այս պայմանը 5 տարով է, թուրքերը չեն թողնի Արցախում հանգիստ լինի, ռուսներն էլ չեն զիջելու։ Մենք հիմա պետք է բանակը վերականգնենք ժամանակակից ձևով, սա տեղի կունենա, երբ երկրի ամբողջ ղեկավարությունը փոխվի, առաջին հերթին՝ գնան Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը»,- հավելեց Հրանտ Բագրատյանը։

Նա նաև շեշտեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ է եղել, թե ինչ է ստորագրում Նիկոլ Փաշինյանը, ավելին, եթե նույնիսկ այդ ժամանակ տեղյակ չի եղել, գոնե այժմ տեղյակ է և կարող էր քայլեր ձեռնարկել։

«Եթե Նիկոլ Փաշինյանը հիմար է, ապա Արմեն Սարգսյանը սրիկա է։ Սրանք երկու տարբեր երևույթներ են։ Կապիտուլյացիա ստորագրելուց հետո Արմեն Սարգսյանը մեկնում է Արաբական երկրներ, այնտեղ ի՞նչ հարց էր լուծելու, օրինակ, չար լեզուներն ասում են, որ նա այդ ժամանակ ծախած է եղել Զանգելանի ոսկու հանքերը, և գնորդը նրան կանչել ասել է՝ արի,  հիմա սրանք գրավվել են, ո՞ւմ հետ եմ պայմանավորվելու»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Նա նաև նշեց, որ ինքը պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ և միայնակ կարող է նրան հեռացնել, էլ չի խոսում 17 քաղաքական ուժերի մասին, որոնք հաջողելու են։

«Մարդիկ հանրահավաքի չեն գալիս, որովհետև ամաչում են, որովհետև հասկանում են, որ միայն Նիկոլը չէ, որ այս խայտառակությունն արել է, իրենք էլ են արել, որովհետև Նիկոլն ասում էր՝ սա խիյար է, իրենք աղն առնում՝ վազում էին, կերա՞ք խիյարը։ Հերոս տղաներին խայտառակեց, Մանվելին չսպանե՞ց, սպանեց, եթե չբռներ, Մանվելը հիմա կլիներ, բռնեց 7 հազար բանկա տուշոնկի համար, գիտի դրա համար պատասխան չի ՞տալու»,- հավելեց նա։