կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-04 13:45
Քաղաքական

Նոյեբերի 9-ը պատմության մեջ ոչ թե դրոշի և գերբի, այլ Շուշին ու Հադրութը հանձնելու օր է մնալու․ Վարդևանյան

Երբ  խոսվում է 2008 թվականի  Մարտի 1-ի մասին և դրա ազդեցության, կարծում եմ՝ մեկ կարևոր դերակատարում ունեցող անձին պետք է հիշել, որը օրինակ պետականության ամրության տեսանկյունից՝ բանակի, ոստիկանության, անում է հայտարարություն․ «Չեք պատկերացնի հոգիս ոնց է փառավորվում, երբ որ իմացա ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ եք խլել»։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Կարծում եմ՝ չենք կարող  չմոռանալ, որ հենց 2008 թվականին այդ նույն ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ խլելու զանգվածային անկարգությունենրի համար հայտնի դատավոր Մանացական Մարտիրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանը դատարպարտվել էր ազատազրկման»,- հիշեցրեց Վարդևանյանը։ 

Նար խոսքով, նոյեմբերի 9-ի պատմության մեջ դրոշով և գերբով չի հիշվել, ակնարկել պատգամավոր Հայկ Սարգսյանի այն դիտարկմանը, թե այդ գիշեր իր սենյակից գողացել են․ «Նոյեբերի 9-ը մեր պատմության մեջ  լինելու է ոչ թե դրոշի և գերբի, այլ օրինակ Շուշին հանձնելու, Հադրութը կորցնելու, հայրենիք կորցնելու և հազարավոր զոհեր ունենալու օր»։

Մանրամասն՝ տեսանյութում։