Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 813 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 127522 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 490370 վերջին մեկ օրում` 1977 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 26069 պացիենտ. մեկ օրում նվազել է 3062-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 98944 անձ, վերջին մեկ օրում` 3845 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2002 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 507 է: