կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-23 19:23
Քաղաքական

Բերդաշենի հարցը նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ է. Արցախի կառավարության ոչ հստակ մեկնաբանությունը

Բերդաշենի հարցը նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ է. Արցախի կառավարության ոչ հստակ մեկնաբանությունը

Արցախի տեղեկատվական շտապը գրառում է արել այսօր Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի հետ կապված բնակիչների և լրագրողների ներկայացրած փաստերի վերաբերյալ. 

«Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»։

Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Հովսեփյանը իր էջում տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները եկել ու հասել են Բերդաշեն գյուղ ու գյուղացուն պարտադրում են իրենց հանձնել նռան այգիները։