կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-21 13:25
Հասարակություն

Թող բանակցությունները տասն օր տևեն, բայց արյունահեղություն չլինի. Գուսան Հայկազուն

Թող  բանակցությունները տասն օր տևեն, բայց արյունահեղություն չլինի. Գուսան Հայկազուն

Թող բանակցությունները տասն օր տևեն, բայց արյունահեղություն չլինի:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը: Նա անդրադարձավ նաև մի խումբ մտավորականների՝ Ժիրայր Սեֆիլյանին ուղղված դիմումին և ընդգծեց, որ՝չի կարելի տանը նստել ու կոչեր անել:

 Հիշեցնենք, որ մի խումբ մտավորականներ դիմել են «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Ժիրայր Սեֆիլյանին՝ կոչ անելով կանխել Երևանում զինված միջադեպի հետագա անցանկալի հետևանքները՝ հորդորելով իր համակիրներին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին։

«Ովքեր գտնում են, որ հարգանք ունեն ժողովրդի շրջանում, թող գնան պատնեշ կազմեն, պաշտպանեն: Թող պատգամավորներն էլ  գնան այնտեղ: Խորհրդարանում միկրոֆոնի համար կռիվ են անում, իսկ հիմա չկան»,- ասաց Հայկազունը՝ ընդծելով,  որ երկու կողմերն էլ պետք է  զգոն լինեն ու թույլ չտան, որ արյունահեղություն լինի և ամեն ինչ անեն, որ հարցը բանակցությունների ճանապարհով լուծվի:

«Բոլորս ցավում են զոհված տղայի համար, վիրավորների համար:  Ես բոլոր մտավորականներին ու արվեստագետներին կոչ եմ անում  գալ, պատնեշ կազմել: Քարեր էին նետվում, ահավոր էր, էն խեղճ Նիկոլ Փաշինայնը  չէր իմանում,  որ մեկին դադարեցներ, երկու քար էլ  իրան հասավ: Ո՞ւր են մեր պատկան մարմինները, պատգամավորները թող  ընդեղ երևան, ժողովրդին հանդարտացնեն»,- վրդովված հայտարարեց Հայկազունը: