Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտգործնախարարն ուղղակի չդիմացավ այն կեղծիքներին, որոնք հորդում էին իշխանությունների շուրթերից 45 օր շարունակ, և հասավ գագաթնակետին, երբ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Շուշին հանձնելը միշտ եղել է օրակարգում. նոյեմբերի 16-ին, 24TV-ի եթերում ասել է գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:
«Սա աբսուրդ է, մի քիչ տրամաբանություն ունեցող մարդը կհասկանա, որ սա զառանցանք է, յոթ շրջան՝ ներառյալ Շուշին, այսինքն, եթե Շուշին ներառում ես այդ յոթ շրջանների մեջ, ապա ո՞րն ես դուրս թողնում, Քարվաճառը, Քաշաթաղը, Զանգելանը, Ֆիզուլին, Ջաբրաիլը, թե Աղդամը», -նշել է Խաչատրյանը: Փաշինյանը, հավատարիմ մնալով իր ամպլուային, որոշեց զոհաբերել ԱԳՆ-ին, իսկ արտգործնախարարը հավանաբար չցանկացավ այդ բեռի տակ մտնել»,-ասել է նախկին նախարարը:
Բանախոսի պնդմամբ, այդ փաստաթուղթը, որը ստորագրվել է հանցագործություն է, և հասարակությունը փորձում է հասկանալ՝ ով է մեղավոր այդ հանցագործությունը կատարելու մեջ, և բնականաբար Փաշինյանը փորձում է մեղավորներ գտնել:
«Այսօր վարչապետն ասաց, որ Շուշին մեզ պետք չէ, հիմա հարց եմ տալիս՝ միայն Շուշի՞ն, թե՞ միգուցե ամբողջ Ղարաբաղը իրեն պետք չի»,- ասել է Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: