Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկը՝ Աբդուլլահ Ահմեդ Աբդուլլան, որը 1998 թ. ներգրավված էր Աֆրիկայում ամերիկյան դեսպանատների վրա հարձակումների մեջ, երեք ամիս առաջ ոչնչացվել է իսրայելցի գործակալների կողմից Թեհրանում. հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով հետախուզության պաշտոնյաներին:
Հաղորդվում է, որ Աբդուլլահ Ահմեդ Աբդուլլան Թեհրանի փողոցներից մեկում գնդակահարվել է մոտոցիկլետ վարող երկու տղամարդկանց կողմից օգոստոսի 7-ին՝ Տանզանիայում և Քենիայում ԱՄՆ դեսպանատների ռմբակոծությունների տարելիցի օրը: Նա սպանվել է դստեր՝ Միրիամի՝ Ուսամա բեն Լադենի որդու այրիի հետ:
Ըստ աղբյուրների ՝ հարձակումն իրականացրել են իսրայելական հետախուզության սպաները՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:
Պարբերականը նշում է, որ Աբդուլլահ Ահմեդ Աբդուլլահի մահը դեռ պաշտոնապես չի հաստատվել: «Ալ Քաիդա»-ն չի հաղորդել իր ղեկավարներից որևէ մեկի մահվան մասին, Իրանի իշխանությունները չեն հայտնել որևէ վերացման մասին, իսկ որևէ այլ երկիր պատասխանատվություն չի ստանձնել:
ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները թերթին հայտնել են, որ Աբդուլլահ Ահմեդ Աբդուլան 2003 թվականից Իրանում «անազատության մեջ է», բայց 2015 թվականից ազատ ապրում է Թեհրանի արվարձաններում:
1998-ի օգոստոսի 7-ին Նայրոբիում և Դար էս Սալամում ԱՄՆ դեսպանատներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել էր 224 մարդ, ավելի քան 4 հազարը` վիրավորվել: Թեև հարձակումներն ուղղված էին ամերիկյան դեսպանատների դեմ, մահացածներից միայն 12-ն էին ամերիկացի: