կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-02 18:42
Հասարակություն

Արցախը մեր միջնաբերդն է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը`ապրիլյան պատերազմի տարելիցին

Արցախը մեր միջնաբերդն է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը`ապրիլյան պատերազմի տարելիցին
Մոսկվայում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ միասնականության կոչ է արել ապրիլյան պատերազմի տարելիցին:

«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր ոգեկոչում ենք երեք տարի առաջ մեր հայրենիքի՝ Արցախ աշխարհի դեմ սանձազերծված պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակը։ Պանծացնում ենք մեր քաջարի ռազմիկների հայրենանվիրումն ու սխրանքները։ Նրանց անձնդիր արարքը ոգեշնչման աղբյուր է լինելու սերունդների համար։
 
Արցախը մեր միջնաբերդն է, որի անառիկությունը կանխորոշելու է մեր ապագան ու բարօր կյանքը։ Հայրապետական մեր պատգամն է, որ մեր ժողովուրդը թե՛ Հայրենիքում և թե՛ սփյուռքի համայնքներում լինի համերաշխ ու միասնական արդի աշխարհի մարտահրավերների դեմ։
 
Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որպեսզի պատերազմները ողջ աշխարհում դադարեն լինել ազգերի և պետությունների միջև խնդիրները կարգավորելու ճանապարհ։ 
 
Մեր ժողովուրդը սպասում է միջազգային հանրությունից, որ հարգվեն Արցախի մեր զավակների արդար իրավունքները և Արցախն ապրի ազատ ու անկախ, ապահով և առաջընթաց կյանքով։
 
Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների անմահ հիշատակին»։