Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դավաճանանների թիմի հերթական անթասիբ ներկայացուցիչն է փորձում կենդանության նշաններ ցուցադրել։ Խոսքս ԱԳ խայտառակ նախարարի մասին է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա գրել է. «Մի նախարարի, ով
2018-ից սկսած նպաստեց Արցախի բանակցային գործընթացում մեր անփառունակ ձախողումներին։
2018-ից իր լուման ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների թուլացման մեջ։
Միջազգային մամուլում խայտառակ էր լինում, հատկապես՝ Արցախի հարցով։
Իրանի հետ հարաբերություններում այնպիսի «հաղթանակների» հասավ, որ մինչեւ պատերազմ աղաչում էր Թեհրանին իրեն այց տալ Իրան ու արեւելյան ձեւերով սիրուն մերժվում։
Դրսում ավելի շատ գործող վարչակազմի շահերն էր ներկայացնում, քան մեր ազգային օրակարգը։
Արտերկրում գովազդում էր «թավշյան», Արցախի հարցի փոխարեն։
2018-2019 թթ փաստացի հանեց Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի դիվանագիտական օրակարգից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով Թուրքիայի համար:
Այնքան թուլակամ էր եւ ապիկար, որ պատերազմի ընթացքում դիվանագիտական ճակատում այդպես էլ որեւէ լուրջ հաջողության չհասանք։
Պաշտոնավարումը սկսեց հայտարարելով, որ նա այլեւս դիվանագետ չէ, այլ քաղաքական թիմի անդամ։
Գնա կորի։ Այս խայտառակ կապիտուլյացիան նաեւ քո խղճին է։ Թեպետ քեզ որտեղից խիղճ»։