Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-11-11 11:40
Առանց Կատեգորիա

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2000 նոր դեպք. մահացել է 34 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2000 նոր դեպք. մահացել է 34 մարդ

Հայաստանում նոյեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2000 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 110687 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 448450 վերջին մեկ օրում` 4226 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 40157 պացիենտ. մեկ օրում ավելացել է 326-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 68336 անձ, վերջին մեկ օրում՝ 1501 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 1636 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 419 է: