|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եվրամիությունը կոչ է անում հետաքննություն անցկացնել ԼՂՀ ՌՕՈՒ խոցված ուղղաթիռի կապակցությամբ: Այդ մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում. գրում է РИА Новости-ն:
«Անհրաժեշտ է, որ հակամարտության կողմերը զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է սրել իրավիճակը: Մենք նաև կոչ ենք անում հետաքննել այս միջադեպը»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ Եվրամիությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին:
«Կողմերը պետք է խստորեն հարգեն հրադադարի ռեժիմը, խուսափեն ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և վերսկսեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»,- նշված է հայտարարությունում: