|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հրաժարականի դիմում է պատրաստել. հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության երեք աղբյուր:
Ամերիկյան նախարարությունների ղեկավարների համար հազվադեպ չէ նախագահի փոփոխության ժամանակ առանց ամսաթվի ներկայացնել իրենց հրաժարականները: Երկրի ղեկավարը, սովորաբար, որոշում է կայացնում քվեարկության վերջնական արդյունքների մասին հայտնի դառնալուց հետո: Այնուամենայնիվ, Էսպերի դեպքում, ըստ պաշտոնյաների, իրավիճակն իսկապես կարող է ավարտվել պաշտոնանկությամբ:
Ավելի վաղ NBC-ն հաղորդել էր, որ Էսպերը շատ լարված հարաբերությունների մեջ էր գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որոնք տարաձայնություններ ունեին այս ամառ բողոքի ցույցերը ցրելիս ԱՄՆ զինված ուժերի միջամտության հարցում: