|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Վիեննայում իրականացված հարձակման պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի երեկոյան: Այդ մասին նոյեմբերի 3-ին հաղորդել է France 24 հեռուստաալիքը:
««Իսլամական պետությունը» ստանձնել է Վիեննայում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը»,- ասվում Է հաղորդագրության մեջ:
Հրաձգությունը տեղի է ունեցել Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու՝ Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգի մերձակայքում: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Զոհվել է չորս մարդ:
Առկա տեղեկատվության համաձայն՝ հարձակվողները եղել են մի քանի հոգի: Նրանք կիրառել են երկարափող հրաձգային զենք:
Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում է, գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը եւ զինվորականներ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկը սպանվել Է, առնվազն մեկին դեռ փնտրում են: