|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները ստանձնել են Վիեննայում ահաբեկչության պատասխանատվությունը։ Ջիհադիստները տեղի ունեցածն անվանել են հաշվեհարդար ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային Ավստրիայի մասնակցության համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է SITE Intelligence group ամերիկյան կազմակերպությունը, որը համացանցում զբաղվում է ահաբեկիչների գործունեությանը հետևելով։
Ըստ Վիեննայի քաղաքապետ Միխայիլ Լյուդվիգի հաղորդած վերջին տվյալների՝ մայրաքաղաքի կենտրոնում հրաձգության զոհ է դարձել 2 մարդ, վիրավորվել՝ 15-ը։
Համաձայն կանցլեր Սեբաստիան Կուրցի տվյալների՝ հարձակվողները եղել են լավ զինված և պատրաստված։ Ուժայինները ոչնչացրել են նրանցից մեկին, քաղաքում հակաահաբեկչական օպերացիան շարունակվում է։