Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ազատության մեջ հայտնվելու առաջին իսկ օրվանից Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ:
Մասնավորապես, ակտիվ շփումների մեջ է ՌԴ իր գործընկերների հետ՝ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի, Պետդումայի խմբակցությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում, քննարկում են Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը:
Հիշեցնենք, որ, դեռեւս անազատության մեջ, Ծառուկյանն ուղերձ էր հղել, որտեղ նշել էր, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել ՀՀ բնական դաշնակից ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունները՝ որպես տարածաշրջանում անվտանգության կարեւորագույն գործոնի:
Ի դեպ, այսօր ԲՀԿ-ից մեծ պատվիրակություն է մեկնում Մոսկվա՝ հանդիպումների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում