կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-28 17:35
Հասարակություն

Թուրքերենի դասընթաց դաշնակցական երիտասարդների համար

Թուրքերենի դասընթաց դաշնակցական երիտասարդների համար

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը սույն թվականի նոյեմբերի 3-ից ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և Հայաստանի երիտասարդական միության անդամների համար կազմակերպում է թուրքերենի անվճար դասընթաց։

Դասընթացին կարող են մասնակցել միայն վերոնշյալ միությունների բոլոր անդամները։ Դասերը տեղի կունենան յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 16։30-ից 18։00-ն, ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոնի շենքում։

Դասընթացը կվարի հիշյալ հիմնադրամի գիտաշխատող՝ թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը։ Դասընթացի ժամանակ կներկայացվեն նաև Թուրքիայի Հանրապետության մասին ընդհանուր գիտելիքներ։

Բոլոր ցանկացողները գրանցվելու համար կարող են դիմել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության պատասխանատու մարմնի ներկայացուցիչ Հռիփսիմե Արշակյանին։

Akunq.net