Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Օհաննես Օհանյանի (թուրք․ անունը՝ Գաֆուր Թյուրքայ) նախաձեռնությամբ արևմտահայերենի հեռավար դասընթաց է մեկնարկել։ Դասընթացի առաջին փուլին մասնակցել է Դիարբեքիրում բնակվող և զանազան տարիքային խմբի պատկանող 12 արևմտահայ։ Դասընթացը վարում են սփյուռքահայ Գրիգոր Մոսկովյանը և պոլսահայ Արաս Սարըչոբանը։
Այդ մասին Դիարբեքիրից հայտնում է Akunq.net-ի թղթակից Կարոտ Սասունյանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2011 թ․ Դիարբեքիրում 2 անգամ հայոց լեզվի դասընթաց էր կազմակերպվել, դարձյալ Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախաձեռնությամբ և Լոնդոնում գործող «Կոմիտաս» ինստիտուտի նախագահ Արա Սարաֆյանի աջակցությամբ։
Բացի այդ, վերջին 2 տարում Դիարբեքիրից ուսանող է գործուղվել Հունգարիա՝ արևմտահայերեն ուսանելու նպատակով, իսկ անցյալ տարի Հունաստանում նախատեսվող դասընթացը չի իրականացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Ըստ Կարոտ Սասունյանի՝ «Կոմիտաս» ինստիտուտի նախագահ Արա Սարաֆյանը մեծ ներդրում ունի Արևմտյան Հայաստանի, մասնավորապես Դիարբեքիրի հայության շրջանում արևմտահայերենի պահպանության և վերազարթոնքի գործում։
Նախատեսվում է, որ հեռավար կերպով շաբաթական մեկ անգամ կազմակերպվող սույն դասընթացի մասնակիցների թիվը հետզհետե կաճի, քանի որ դասընթացը մեծ ոգևորություն է հարուցել տեղի հայերի շրջանում։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net