Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի, ենթակա կառույցների և աշխատակիցների համատեղ ջանքերով ռազմական դրության սահմանումից ի վեր առաջնագծում պայքարին իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալու նպատակով, այդ թվում՝ անձնական միջոցներից իրականացվել է նվիրաբերություն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաքին: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության և Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների անձնական միջոցներով նվիրաբերվել է 2մլն ՀՀ դրամ, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի աշխատակիցների անձնական միջոցներով՝ 626․000 ՀՀ դրամ, Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի աշխատակիցներ անձնական միջոցներով՝ 443․000 ՀՀ դրամ, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի կողմից՝ 20 մլն ՀՀ դրամ:
«Հայփոստ»-ի աշխատակիցները նվիրաբերել են 3.8 մլն ՀՀ դրամ արժողությամբ քնապարկեր և անձրևանոցներ են ուղարկվել առաջնագիծ: «Հայփոստ»-ի կողմից անվճար Հայաստան է տեղափոխվել 20 տոննա հումանիտար բեռ, առաջնագիծ են ուղարկվել գեներատորներ, «Արցախփոստ»-ին տրամադրվել են պլանշետներ՝ թոշակների և նպաստների վճարումների համար: Շարունակաբար իրականացվում է լոգիստիկ օժանդակություն թիկունքում տարվող աշխատանքներին: