Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիային այս կամ այն կառույցից հեռացնելու, նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ Չարլի Ուեյմերսը նշեց, որ Ալիևին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից:
«Էմանուել Մակրոնն արդեն հաստատել է, որ փաստեր ունի այն մասին, որ Ադբեջանին աջակցելու համար Թուրքիան իսլամիստներ է ուղարկում Սիրիա: Ես դիմել և դիմում եմ Եվրոպական Միությանը հարցով, թե արդյոք վերջինս դատապարտում է Թուրքիայի միջամտությունը և դիտարկում նրան ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու հարցը», – նշեց նա:
Վերջինս ընդգծում է, որ Մինսկի խմբից նրան հեռացնելը ճիշտ քայլ կլինի: Միևնույն ժամանակ նկատենք, որ ԱՄՆ հանրապետական Թալսի Գաբարդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձև՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։
Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում Անկարան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն կքննարկվի առաջիկա օրերին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: