կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-18 09:46
Հասարակություն

Մերօրյա Ջավախքի անմահ հերոս – Աշոտ Չոբանյան

Մերօրյա Ջավախքի անմահ հերոս – Աշոտ Չոբանյան

Աշոտ Ալիկի Չոբանյան, ծնված 1978թ. Ջավախք, Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղում։

Փոքր տարիքից մեր հերոսը  իր ընտանիքով տեղափոխվել է ՀՀ Եղվարդ քաղաք և այնտեղ բնակություն հաստատել մինչ օրս։ Աշոտ Չոբանյանը իր բարձրագույն կրթությունը ստացել է ռազմական ակադեմիայում և սկսած այդ ժամանակից  շուրջ 22 տարի անձնվիրաբար  ծառայել է Հայոց Բանակին ինչպես Հայաստանում այնպես էլ Արցախում։

Մեր հերոսը լինելով լավ զինվորական և հրամանատար միշտ բարձր է պահել Հայոց բանակի պատիվը, որի համար և արժանացել է բազմաթիվ գովասանագրերի, մեդալների ու կոչման։

Մի քանի տարի առաջ մեր հերոսը բարձր կոչումով անցել էր զինվորական թոշակի և փորձում էր  իր հանգիստը վայելել իր ընտանիքի ու երկու զավակների հետ, չմոռանալով իհարկե հայրենիքի հանդեպ ունեցած իր սերն ու պարտականությունը։

Սեպտեմբերի 27-ին թշնամու հարձակումը Հայոց բանակի ու Հայոց սահմանի վրա անտարբեր չի թողել Աշոտին և նա առանց երկմտելու շտապել էր առաջնագիծ՝ կանգնելու իր զինվորի ու իր բանակի կողքին։

Հոկտեմբերի 14-ին 14 ժամ  շարունակ իր  ջոկատի հետ միասին քաջաբար կռիվ են տվել թշնամու դեմ, սակայն ոսոխի չարաբաստիկ կրակը գցեց նաև մեր զավակին՝ անդառնալի ցավ, բայց միևնույն ժամանակ հպարտություն թողնելով բոլորիս։

ՆՆՋԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ՋԱՎԱԽՔԻ ՈՒ ՀԱՅ ԱԶԳԻ ՀԱՅՈՐԴԻ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՇԱՏ ԵՆՔ ԽՈՍԵԼՈՒ: ԽՈՍԵԼՈՒ ԵՆՔ ԱՅՆՔԱՆ ՔԱՆԻ ԴԵՌ ԱՊՐՈՒՄ Է ՋԱՎԱԽՔՑԻՆ։

ՔԵԶ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ։

Աբյուրը՝ javakhkmedia.com