|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Չորեքշաբթի երեկոյան Թուրքիայի իշխանությունները 20 րոպե երկնքում պահել են Հունաստանի կառավարության ինքնաթիռը Մոսուլից հյուսիս ընկած թուրք-իրաքյան սահմանին`հրաժարվելով թույլատրել, որ թռիչքը շարունակվի. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հունական ERT-1 հեռուստաալիքին:
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը վերադառնում էր Աթենք Իրաք կատարած այցից հետո: Թուրքիայի իշխանություններին ծանուցվել է VIP թռիչքի մասին և թույլտվություն է տրվել, որը հետ է վերցվել, երբ ինքնաթիռը մոտեցել է թուրք-իրաքյան սահմանին: Սկսվել եին դիվանագիտական բանակցություններ․ ինքնաթիռը ստիպված է եղավ իջեցնել բարձրությունը և շրջանաձև թռչել մինչև խնդրի լուծումը՝ վառելիքի ծախսը մեծացնելով։ Բանակցություններից հետո Թուրքիայի իշխանությունները թույլատրել են, և ինքնաթիռը զգալի ուշացումով վայրէջք է կատարել Աթենքի մերձակայքում գտնվող Էլեֆսինայի ռազմական օդանավակայանում:
Ըստ հեռուստաալիքի՝ Թուրքիայի իշխանությունների գործողությունները դուրս են գալիս բարիդրացիության ցանկացած հասկացությունից և խախտում են դիվանագիտական վարքագծի կանոնները: Հեռուստաալիքի մեկնաբանները կարծում են, որ այս քայլը ցույց է տալիս, որ Թուրքիան նյարդայնացել է Հունաստանի արտգործնախարարի՝ Իրաք կատարած այցից: Ակնկալվում է, որ Հունաստանի պատվիրակությունը Եվրոպական խորհրդում կբարձրացնի օդանավի թռիչքին խոչընդոտելու հարցը: