Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ: Պատճառը սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն է: Իսկ մինչ այդ՝ նշենք, որ Հաշվեքննիչ պալատը սկսել էր ուսումնասիրել Ջրային կոմիտեի վեց ամիսների գործունեությունը: Բացի այս, Հաշվեքննիչ պալատը կասեցրել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի այս տարվա բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կասեցվել է նաև Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների վեց ամիսների հաշվեքննությունները: Ի դեպ, այս ցանկում ներառված են նաև Արտաքին գործերի նախարարությունը, Վանաձորի, Գյումրու քաղաքապետարանները:
Այս և այլ գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ որոշումը Լևոն Յոլյանը կայացրել է սեպտեմբերի 30-ին»: