Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ղարաբաղյան ճակատում մեզ հաճախ են հարցնում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մասնակցության մասին: Կարո՞ղ են նրանք օգնել Արցախին այս պատերազմում: Մենք @wargonzo-ում համոզված ենք, որ նրանք կարող են: Եվ, երևի, նրանք արդեն օգնում են: Միայն հիբրիդային պատերազմի օրենքով. գրում է այս օրերին Արցախում լրագրողական գործունեություն ծավալով ռուս ռազմական լրագրող Սեմյան Պեգովը:
«Դասավորությունը հետեւյալն է` օդատիեզերական ուժերը չեն կարող հարվածել Ադրբեջանին, քանի դեռ նա չի հարձակվել հենց Հայաստանի վրա (այս պարագայում արդեն կա մեր իշխանությունների հայտարարությունը ՀԱՊԿ-ի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու մասին): Սակայն Ռուսաստանը քաջատեղյակ է, որ Ադրբեջանը ղեկավարում է Էրդողանը: Օդատիեզերական ուժերը նույնպես չեն կարող հարվածել Թուրքիային. նա մեզ բաց պատերազմ չի հայտարարել:
Միևնույն ժամանակ, մենք շատ լավ գիտենք, որ Էրդողանը նաև Իդլիբում է ղեկավարում զինյալներին: Իսկ Սիրիայի տարածքում (ՌԴ) օդատիեզերական ուժերը պաշտոնապես ներկա են երկրի ղեկավարության հրավերով`միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու համար (որը Էրդողանը, որոշակի իմաստով, օգտագործում է իր աշխարհաքաղաքական շահերի համար):
Այսպես` Ռուսաստանն արդեն հասկացրել է Էրդողանին, որ եթե նա չկանգնեցնի իր պրոքսիներին (ադրբեջանական բանակը և վարձկան գրոհայիններ տարբեր երկրներից), մենք հարվածելու ենք նրանց (ահաբեկիչներին Իդլիբում) Սիրիայում: Եվ մենք դա անելու բոլոր օրինական իրավունքներն ունենք:
Արդեն տեղեկություններ են տարածվել այն մասին, որ օդատիեզերական ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել գրոհայինների ուսումնական ճամբարներին, որոնք Էրդողանն ուղարկում է Ղարաբաղյան ճակատ: Հետևաբար, ՕՏՈՒ-ն գործի մեջ է: Կարծում ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է դա իմանա», - գրել է ռուս լրագրողը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայում գտնվող ռուսական ՕՏՈՒ-ն ոչնչացրել էր ահաբեկիչների այն ճամբարները, որտեղից գրոհայիններ են տեղափոխվում Ադրբեջան: