կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-02 12:15
Առանց Կատեգորիա

Բացի կատարողից, բացահայտ ուրվագծվում են նաև պատվիրատուների ականջները

Բացի կատարողից, բացահայտ ուրվագծվում են նաև պատվիրատուների ականջները

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր թերթերից մեկը հերթական անգամ ինձ վարկաբեկելու փորձ է կատարել։ Տպագրված նյութը փնթի կեղծիք է, որտեղ բացի կատարողից, բացահայտ ուրվագծվում են նաեւ պատվիրատուների ականջները։

Երբեք ապօրինի հրահանգներ չեմ տվել եւ ոչ մի բուհի ղեկավարի, իսկ դեռեւս 2003 թվականին պաշտպանած թեզս վերագրել ուրիշին զավեշտի համաշխարհային ռեկորդ է։ Ավելի կոպիտ գնահատականներ չեմ տա, բայց ասեմ, որ նման կերպով փորձելով վարկաբեկել վարչապետի ամենաակտիվ քննադատներից մեկին, նրան արջի ծառայություն է մատուցվում»։ 

Հիշեցնենք, այսօր մամուլում հրապարակումներ եղան, թե բժշկական համալսարանում Աշոտյանի կամայականության զոհ դասախոսների թիվն անցնում է տասնյակից: