Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկում եւ զբաղեցրել ցանկի 82-րդ տեղը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետարանը այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե կատարել է 691 մլն 761 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ պետական բյուջե ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: ՊՆ աշխատակազմը գլխավորում է ցանկի երրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 35 մլրդ 448 մլն 844 հազար դրամի հարկ ու տուրք:
Հաջորդը Պետական եկամուտների կոմիտեն է, որը կատարել է 1 մլրդ 450 մլն 777 հազար դրամի հարկային վճարումներ: Խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը՝ վճարած 1 մլրդ 181 մլն 556 հազար դրամ հարկ ու տուրքով: Իսկ, ահա, Արտակարգ իրավիճակների նախարարության վճարած հարկերը կազմել են 786 մլն 482 հազար դրամ, Բարձրագույն դատական խորհուրդինը՝ 736 մլն 403 հազար դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ խոշորների ցանկում է նաեւ Հայաստանի ոստիկանությունը՝ վճարած 631 մլն 639 հազար դրամ հարկ ու տուրքով: Ոստիկանությանը հաջորդում է ՀՀ քննչական կոմիտեն, որը այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե վճարել է 571 մլն 362 հազար դրամ հարկային վճարումներ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում