|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տեղեկացնում է, որ վաղը՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 17:30 - 20:00-ը Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի կունենա ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ, ազատամարտիկ, դասակի հրամանատար, հոկտեմբերի 2-ին Արցախյան ռազմաճակատում զոհված Գեղամ Մուշեղյանի հոգեհանգստյան արարողությունը:
Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին: Ժամը 11:30-ին Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցուց սգո թափորը կշարժվի դեպի Հանրապետության 30 (ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն), որտեղ գործող ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի գրասենյակից սեպտեմբերի 27-ին ռազմաճակատ է մեկնել Գեղամ Մուշեղյանը: Հանրապետության փողոցից սգո թափորը կշարժվի դեպի Եռաբլուր, որտեղ և ժամը 13:00-ին կամփոփվի ազատամարտիկի աճյունը: