կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-30 17:28
Հասարակություն

Ինչո՞ւ չպետք է հայկական մեդիահարթակ բերել թշնամու տեսանյութերն ու լուսանկարները

Ինչո՞ւ չպետք է հայկական մեդիահարթակ բերել թշնամու տեսանյութերն ու լուսանկարները
Ի տարբերություն ապրիլյան քառօրյայի և հուլիսյան մարտերի` պետք է ընդունել, որ ինֆորմացիոն հարթակներում այս օրերին մենք ավելի զգուշավոր ենք ադրբեջանի կողմից սոցցանցեր նետված ինֆորմացիայի նկատմամբ։
Բայց, ցավոք, մենք նաև շատ հեռու ենք մեդիագրագետ կոչվելուց և շատ ենք տրվում ադրբեջանական կեղծ ինֆորմացիաներին։
Նույնիսկ մեր ընկերների ցուցակում գտնվողները, որոնքր առանց մտածելու նման ԱՂԲ են բերում մեր հարթակ, ստիպում են մեզ տեսնել այդ աղբը, և ինչքան էլ, որ մենք գիտենք դրանց ֆեյք լինելը, մեզ մոտ առաջացնում է տրամադրության փոփոխություն։
Իրականում ադրբեջանը տարածում է այնպիսի տեսանյութեր և լուսանկարներ, որոնք նույնիսկ ծիծաղ են առաջացնում.
Ադրբեջանը տարածում է`
• Սեփական զորավարժությունից վերցված կադրեր, որտեղ երևում է նրանց տեխնիկան և ՊԱՅՄԱՆԱԿԱՆ թշնամուն խոցելու կադրերը
• Օգտագործում է ուրիշ երկրների կողմից (հիմնականում Թուրքիա) իրականացված ռազմական օպերացիաներից (Սիրիա, Իրաք) կադրեր
• Օգտագործում է ՀՀ ՊՆ և ՊԲ «Զինուժ» հաղորդման և Արցախի նվիրյալ Ցվետլանա Պասկալևայի տեսանյութերից կադրեր և դրանցով ցույց տալիս իբր հայ բարձրաստիճան զինվորականների են սպանել (փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի օրինակը)
• Սեփական զոհերի և կորուստերնի տեսանյութերն օգտագործում և ցույց տալիս, թե դրանք իբր հայկական կողմինն են
• թուրքական ԶԼՄ-ները հայտնի են նրանցով, թե ինչպես են իրենց ռեպորտաժներում ներկայացնում, թե ամեն բան շատ լուրջ է կամ ինչ-որ հաղթանակ են տարել կարևոր, որը շատ հեշտությամբ բացահայտվում է, իսկ ԶԼՄ-ն խայտառակվում
• իսկ ամենածիծաղելին երեկ հայտնված ինֆորմացիան էր, թե իբր սպանել են նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին (ադրբեջանցի հասարակ բնակիչը`նայելով զինվորական համազգեստով Գասպարյանին, բնականաբար կհավատա դրան)

Արգամ Եղիազարյան 
թուրքագետ