Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածու Մելիք Ռաիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին:
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են կատարել Արցախի Հանրապետության վրա: Սա ադրբեջանական կողմի հերթական ագրեսիան է, որի արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ: Ադրբեջանին, թե մարդկային ռեսուրսներով, թե ֆինանսական, թե տեխնիկական անթաքույց օժանդակություն է ցուցաբերում Թուրքիան:
Անպայման ցանկանում եմ նշել, որ հայկական բանակը հերոսաբար մարտնչում ու լուծում է իր առջև դրված առաջադրանքը:
Ամբողջ հայ ժողովուրդը, այդ թվում նաև մենք` ջավախքցիներս ինչպես նախկինում, այդպես էլ այս օրհասական պահին և ապագայում եղել ենք, կանք և լինելու ենք Հայաստանի և Արցախի ազատության և իրավունքի կողքին:
Մայր Հայաատանում և Արցախում պետք է վստահ լինեն, որ մենք պատրաստենք ոչ միայն խոսքով և նյութական օգնությունով սահմանափակվել, այլ նաև պատրաստ ենք մի մարդու նման անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքերիս պայքարել քոչվոր և մարդատյաց ցեղերի դեմ:
Փառք հայոց բանակին և մեր հայ ժողովրդին»,- գրել է Մելիք Ռաիսյանը: