|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվող ձնամաքրմանը զուգահեռ` ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Սառցալեզվակների շատացել էին տեղումների դադարից հետո, երբ ջերմաստիճանը շուրջ տաս նիշով բարձրացավ, այնուհետ, գիշերային ժամերին նվազեց` նպաստելով սառույցի գոյացմանը:
Հանձնարարվել է հնարավորին արագ կազմակերպել սառցալեզվակների հեռացման աշխատանքները, որոնցում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Գործընթացում ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Սառցալեզվակները կհեռացվեն այնքան ժամանակ, մինչև վերանա դրանց ընկնելու վտանգը:
Բոլոր դեպքերում, Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգուշություն և այս օրերին հնարավորին խուսափել անցուդարձից` շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ: