|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հայկական բնապահպանական ճակատից տեղեկացնում են․
«Ձորագետի վրա արդեն իսկ գործում են 4 փոքր հիդրոէլեկտրակայաններ, մեկն էլ այս պահին գտնվում է կառուցման փուլում։ Հիմա էլ ցանկանում են 2 հատ էլ կառուցել Լոռու բերդի հատվածում, որոնք ևս 18 կմ երկարությամբ գետը կվերցնեն խողովակների մեջ։ Մեկ ՓՀԷԿ էլ գործում է Ձորագետի Չքնաղ վտակի վրա, իսկ երկուսն էլ կառուցման փուլում են։
Այսինքն բոլորի միասին այս պահին կստացվի 10 հատ։ Ո՞ւր ենք գնում այսպիսի տեմպերով, ի՞նչ է լինելու այս հրաշագեղ ձորի, բնության ու գետավազանի հետ։
Լուսանկարներում Ձորագետն է մինչև ՀԷԿ-ի ջուր վերցնելն ու դրանից հետո։ Նայեք ու պատկերացրեք ինքներդ, թե ինչ է սպասվում գետի մյուս հատվածներին»։